Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Խաղաղության խաչմերուկը՝ ռազմական շրջափակման փակուղում»․ Նարինե Դիլբարյան

«Խաղաղության խաչմերուկը՝ ռազմական շրջափակման փակուղում»․ Նարինե Դիլբարյան
219
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 16:36

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության խաչմերուկը ռազմական շրջափակման փակուղում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն չհամոզեցին (ոչ էլ նպատակ ունեին) Ալիևին։ Մեզ առաջարկվեց դիմակայել առանց հստակ զենքի ու զինուժի տրամադրման ծրագրերի, դրա դիմաց՝
Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն դեռ հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: Իսկ Ալիևը երեկ գիշերն արդեն գնդակոծում էր՝ Տավուշից Գեղարքունիք ամբողջ շփման գծով։ Ամենաապշեցուցիչը ՀՀ ՊՆ գնահատականն էր, թե նպատակային կրակ չէր՝ սադրիչ էր, մենք չեն սադրվել։ Ալիևի «ոչ նպատակային» կրակ դեռ չի եղել, նվաճված տարածքները՝ վկա։ Այո՜, մինչև 24-27-ը դեռ պետք է դիմակայել, հուսամ ոչ բաց ձեռքերով»։

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան