«Փաշինյանն Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում»․ Սուրենյանց
![]() 327 Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 16:18 Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ընթանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած հանրահավաքը։ Քիչ առաջ ելույթ ունեցավ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նա Նիկոլ Փաշինյանին անվանեց «պատերազմի խորհրդանիշ»․ «2021-ին նա հայ ժողովրդին խաբել է, ներկայացել է որպես խաղաղության դարաշրջանի մունետիկ՝ քողարկելով մի պարզ իրականություն․ պատերազմի ու մահվան այս խորհրդանիշը վերարտադրվել է՝ խաղաղություն բառը շահագործելով։ Պուտինի նկարի առաջ քծնելով՝ 2021-ին վերարտադրվեց վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, իրեն բնորոշ շուստրիությամբ հաշվարկեց, թե իբր ՌԴ-ն պարտություն է կրելու, ու որոշեց փոխել արտաքին քաղաքական վեկտորը։ Ոչ թե Արցախի ղեկավարությունը կամ օտար որևէ երկիր է մեղավոր Արցախի կործանման համար, Արցախը կործանել է հե՛նց Փաշինյանը․ նա որոշեց ՌԴ-ի գրկից թռնել Արևմուտքի գիրկը՝ այդ ճանապարհին գիտակցաբար կործանելով Արցախը։ Բայց Փաշինյանը Արևմուտք չի հասնելու, Պուտինի գրկից հայտնվելու է Ալիևի գրկում ու երկիրը վերածելու է ադրբեջանական ենթապետության»,- հայտարարեց Սուրենյանցը։ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հակառուսական ստրիպտիզ են պարում Արևմուտքի մոտ, դրա դիմաց էլ նրանց շպրտեցին 350 մլն դոլար։ Այդ գումարը նրա համար է, որ ինքը միակողմանի զիջումներ անի Ադրբեջանին ու ավելի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները»,- հավելեց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
