«Հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար». Արարատ Միրզոյան
![]() 260 Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 23:30 «Լուրեր»-ի տաղավարում, խոսելով նախօրեին կայացած՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպման մասին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարեց «իսկապես կարևոր»: «Այսպիսի ձևաչափով հանդիպում տեղի չէր ունեցել և այս հանդիպումը կարևոր հանգրվան էր Միացյալ նահանգների և ԵՄ հետ մեր հարաբերությունների զարգացման համատեքստում, սա ոչ սկզիբն էր, ոչ էլ, ամենևին, ավարտը, այլ հանգրվաններից մեկը: «Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարևոր են մեզ համար՝ սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարևոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը իսկապես մենք այսօր ունենք: Շարունակելով ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն հայտնելը ԵՄ և ԱՄՆ կողմից և մյուս ուղղություններով՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական դիմակայությունների, այդ թվում և ատոմային էներգետիկայի, բայց ոչ միայն, որովհետև խոսվում էր նաև ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման մասին սևծովյան ստորջրյա մալուխին հայաստանյան մասնակցության մասին, խոսվում էր, որ զանազան վիզային ռեժիմներ կարող են մտցվել և այլն»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
