Խոզաբույծները ՍԱՏՄ-ի շենքի մոտ դժգոհում են` ՌԴ-ից չստուգված, հիվանդ խոզեր են հազարներով ներմուծվում

Տարբեր մարզերից մի խումբ խոզաբույծներ այսօր հավաքվել էին ՍԱՏՄ շենքի մոտ։ Նրանք անհանգստացած են անկման դեպքերից․ համոզված են՝ հիվանդություն է տարածված և չեն ուզում, որ դա հասնի իրենց խոզերին։ Բացի այդ, նրանք պնդում են, որ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներկրվում՝ հազարներով, և անկման պատճառը կարող է դա լինել։ «Ոչ մի ներկրվող խոզի ականջին պիտակ չկա, ոնց որ մարդն առանց անձնագրի սահման անցնի»,- դժգոհեց խոզաբույծներից մեկը: Խոզաբույծների հետ զրույցի է դուրս եկել ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյան և հայտնել, թե փորձաքննության պատասխանները դեռ չկան: Նա կտրուկ հերքեց մեղադրանքները, թե խոզերը ներմուծվում են առանց փորձաքննություն անցնելու։ Պաշտոնյայի խոսքով՝ ներմուծումը իրավական նորմերին համապատասխան է, արգելել չեն կարող։ Մանրամասները՝ «Ֆակտոր»-ի տեսանյութում։

««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
721:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
3920:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
6019:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
7218:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
6618:18
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
6118:12
«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
5718:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
5617:48