Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին
![]() 200 Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ., 19:30 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը գերազանցել է Հիտլերին: «Գազայում սպանելով շուրջ 14 հազար անմեղ երեխաների՝ գերազանցել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին՝ կատարելով հանցագործություններ և դաժանություններ»,- ասել է նա։ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) խմբակցության նիստում, հավելել է, որ Իսրայելը, Արևմուտքի անվերապահ աջակցությամբ, ջարդեր է իրականացնում ինչպես Գազայում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին, ինչը մարդկության պատմության մեջ ամենաամոթալի իրադարձություններից մեկն է: Համեմատելով պաղեստինյան Համասի դիմադրության պայքարը ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի անկախության պատերազմի հետ՝ Էրդողանն ասել է. «Մենք լավ գիտենք, որ անկախության հասնելու համար պետք է վճարել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
