«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Արսեն Թորոսյան
![]() 251 Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 23:00 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի թելեգրամյան գրառումը․ «Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից։ Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու։ Թեև շատերիս համար դժվար է մեզ դուրս դնել այդ տրամաբանությունից, բայց կարծում եմ յուրաքանչյուրս առնվազն անձնական մակարդակում, իսկ նաև դրա արդյունքում հավաքական մակարդակում, մենք պետք է ջանք գործադրենք այդ ուղղությամբ։ Հակամարտող կողմերի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է։ Եվ այսօր մենք պետք է արձանագրենք, որ ունենք էական առաջընթաց այս հարցում։ Առաջընթացն էական է նաև, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր, ինչը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով ճանաչվել է մեր տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀԽՍՀ վարչական տարածքի վրա»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
