Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սադրանքների չենք տրվում. մեր պայքարը ճշմարտության համար է». Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց ժողովրդին

«Սադրանքների չենք տրվում. մեր պայքարը ճշմարտության համար է». Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց ժողովրդին
246
Կիրակի, 21 ապրիլի, 2024 թ., 18:36

Բագրատ Սրբազանը Կիրանցի մոտ կոչ արեց հագուրդ չտալ կրքերին ու բախման մեջ չմտնել ոստիկանների հետ: Նրա հորդորով ճանապարհը փակածները Տերունական աղոթքը հնչեցրին:
Նա նաև դիմեց ոստիկաններին. «Տղերք ջան, մենք ձեր ծառայությանը խոչընդոտողը չենք, ձեր ծառայությանը խոչընդոտողը գտնվում է Երևանում, Հանրապետության հրապարակում: Մենք միասին բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, դուք էլ գիտեք՝ որն է ճիշտ, որը սխալ: Մենք ձեզ չենք խանգարի, դուք էլ մեզ մի խանգարեք»: