«Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն էր ձեռք բերվել ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ»․ Զախարովա
![]() 262 Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ., 13:54 Այդ թեզերը պարբերաբար հայտնվում են Հայաստանի տեղեկատվական դաշտում, անխղճորեն խեղաթյուրում են Ռուսաստանի նախագահի խոսքերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Մոսկվան մեկնաբանում հայկական լրատվամիջոցների տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս 2020թ․ Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ «2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունեցին հայտարարություն՝ ԼՂ-ում հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման շուրջ։ Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն ձեռք բերվեց՝ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ։ Մեջբերեմ ՌԴ նախագահի հայտարարությունը, որը նա արել է 2020թ․ նոյեմբերի 17-ին․ «Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածք: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ։ Մենք պահպանում ենք ստատոս քվոն»։ Հայկական լրատվամիջոցներում տարածվող ֆեյքերը նպատակ ունեն շփոթեցնելու հայ և միջազգային հանրությանը, իսկ փաստն այն է, որ 2022թ․ հոկտեմբերին ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս»,- ասել է Զախարովան։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
