Երեքշաբթի, 14 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մի գիժ չարչի իրենց պահած հողը որոշել է տալ թշնամուն, որ առևտուր անի. ու չարչին մենակ էդ գիժը չի». Գայանե Սահակովա

«Մի գիժ չարչի իրենց պահած հողը որոշել է տալ թշնամուն, որ առևտուր անի. ու չարչին մենակ էդ գիժը չի». Գայանե Սահակովա
197
Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ., 21:48

Մանկաբույժ Գայանե Սահակովան գրում է. «Դե, էս էլ որ չանենք, ո՞նց կըլի
Կիրանց էի գնացել…խարույկի մոտ հավաքված էին ծխահոտ, արդեն մրոտված մարդիկ, դարդ ու ցավից ուսերը հավաքած, տուն ու տեղի խնդիրները թողած, հավաքվել էին, փետի հետ դարդն էին նետում կրակին ու… Էդ բոցը չէր հանգչում….
Հավաքվել էին, որովհետև բոլոր հոգսերը գերազանցող ցավ ունեին՝ մի գիժ չարչի իրենց ու իրենց պապերի, իրենց ու իրենց որդիների պահած հողը որոշել է տա թշնամուն, որ առևտուր անի…
Հավաքվել էին, ու ամեն մեկն իր հերթին հավատում էր, որ կարևոր բան է անում, բայց ամեն մեկն էլ իր հերթին վստահ էր, որ արածն օգուտ չի տա…
«Բայց դե, էս էլ չանենք, ո՞նց կըլի՜՜՜»,- ասում էր 70-ին մոտ մի պապիկ, ով եկել էր հարևան մարզից…
Ես էլ էի հոգնած, բայց գնալուց ես էլ էի էտ մտքով գնում, «բա որ էտ էլ չանեմ, ո՞նց կլինի»: Մտքերով էի, մեկ էլ մի առույգ ձայնով լոռվա հարազատ բարբառով տղա կտրեց մտքերս.
-10 օր ա ստեղ եմ քուր ջան, բայց ստեղ ինչքան պետք ա, կմնամ, չնայած 2 երեխա եմ թողել տանը… Հլա մեկն էլ հիվանդ, բա ի՞նչ անեմ: Ա՜յ էն բիձիկին տենըմ ե՞ս: Ինքն էլ հոր քառսունքից ա գալիս, սաղըս էլ մեր խնդիրներն ունենք, բայց դե որ էս էլ չանենք, ո՞նց կըլի….
-Բայց հույս կա՞, որ մի բան կստացվի:
Մեկը թե.
-Որ սենց գնա, չէ...
-Բա ի՞նչ անենք...
-է՜ եսիմ է…Գնացեք Ըրեւան(Երեւան)
Եկա Ըրեւան, անցա իմ գործերին…Բայց էտ մարդկանց՝ արևից խանձված դեմքերն աչքիս առաջ են, ու ահել-ջահելների կնճիռների ակոսներից ծորացող հուսահատությունը … Ու էտ գլխիկոր մարդկանց հուսահատ աչքերը…. Լացս գալիս է…
Բայց Ըրեւանում էնպիսի տպավորություն է, կարծես Կիրանց չկա… Ստեղի ասած՝ «Երևան սաղ թույն ա»…
Ու ես նայում եմ անտարբեր ու բութ հայացքներին՝ լացս գալիս է….
Էս էլ կտան թուրքին, Արցախը մարսեցինք, էս էլ կմարսենք…
Ըրեւանն էլ վաղը կտան… Ու շատերի համար մեկ ա, որովհետև չարչի մենակ էն գիժը չի: Որովհետև գոնե ամոթի, պատվի համար իրենց նեղություն տվողները քիչ են, որովհետև հիմնականում ասում են. «Դե մենք ի՞նչ կարանք անենք», ոչ թե «բա որ էս էլ չանենք, ո՞նց կլինի»…ու սենց, էս անհամաչափ սրտացավությունից էլ մաշվում ենք՝ մենք ու մեր հայրենիքը….
Վեր կացեք, ինչ կարանք գոնէ էտ անենք, ախր որ էտ էլ չանենք, ո՞նց կըլի»: