Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«2018-ով անցած ժողովուրդն առանց էդ հարցի պատասխանի մատը մատին չի խփելու մայրաքաղաքում». Սուրեն Սահակյան

«2018-ով անցած ժողովուրդն առանց էդ հարցի պատասխանի մատը մատին չի խփելու մայրաքաղաքում». Սուրեն Սահակյան
179
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 04:18

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը արդեն կարող էր հեռացված լինել իր պաշտոնից։ Առաջիկա օրերին ևս նրա պաշտոնավարումը կասկածի տակ կդրվի ու նա կարող ա զրկվել իր պաշտոնից։ Կա մի հարց, որին տրված պատասխանը երկարացնելու ա նրա պաշտոնավարումը կամ հավերժ հեռացնի նրան կառավարությունից։
Հարցն էն ա, թե ի՞նչ են առաջարկում նրան հեռացնելու հավակնորդները։ 2018թ․-ով անցած ժողովուրդն առանց էդ հարցի պատասխանի, մատը մատին չի խփելու մայրաքաղաքում։ Իսկ էսօր փողոցում հավաքվածները չունեն էն քաղաքական փորձառությունը, որ «մարտունակ» քաղաքական հայեցակարգ առաջարկեն՝ ունակ մրցակցելու Նիկոլի աղետալի հայեցակարգին։ 2018-ին նա էլ չուներ, բայց ուշադիր լսում էր։
Հույս ունեմ, որ էսօրվա սխալները կուղղվեն նենց, որ Նիկոլը հերթական պյուռոսյան հաղթանակը «տոնելու» առիթ չի ունենա։ Դրա համար էական ա, որ որոշ անձինք իրենց էգոն մոռանան, երբ հանրային խնդրի ա վերաբերում հարցը։ Ըստ իս, դեռ կա՛ էդ հնարավորությունը ու կլինի առաջիկա օրերին»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան