«Մի պահ պատկերացրեք՝ ընդդիմությունը վայր է դնում մանդատները». Հարություն Մնացականյան
![]() 250 Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 12:18 Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի պահ պատկերացրեք ԱԺ ընդդիմությունն ամբողջապես վայր է դնում մանդատները ու դուրս գալիս։ Իշխանությունը մնում է մեն մենակ՝ իր ստերի հետ, գալիս է ընտրության օրերը, երեք նախագահները հայտարարում են, որ չեն մասնակցելու ընտրություններին, որից հետո հավաքվում է մտավորականությունը (եթե իհարկե մնացել են հատ ու կենտ) ստեղծում են ճգնաժամային թիմ ոլորտային բոլոր քիչ թե շատ պատկերացում ունեցող ու լուծում առաջարկող մասնագետներից ու միասնական ճակատով, նոր, չապականված դեմքերով գնում ընտրությունների։ Պատկերացրեք սրանց արած սխալները հատ հատ տալիս են ճակատներին ու սրանք չեն կարողանում նախկիններին հիշել ու մեջբերել։ Պատկերացրեք ընդամենը մեկ սրբազանի դեմ չի հերիքում զրպարտությունների շարան կազմելու երևակայությունները, բա 200 չապականված անձանց դեմ ոնց չի հերիքելու։ Չէ այսքանով չի վերջանալու, ընտրությունով երբեք իշխանություն չեն տալու սրանք, ԵՐԲԵՔ, մոռացեք դրա մասին, այ պայքարը սկսվելու է ընտրությունից հետո, իսկական ու անզիջում պայքար։ Հերիք է կարդաք գրածս, քանի որ նման բան չի լինելու, որովհետև ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի մեր լեգիտիմ աղետը շատ-շատ շրջանակների է ձեռնտու, այդ թվում Արցախի նախկին իշխանություններին»: Աղբյուրը` Հարություն Մնացականյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
