Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, շատ մեծ ցավ եմ ապրում. «Հրապարակ»
![]() 214 Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 09:36 «Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը։ - Այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են Տավուշում ոստիկաններն աննախադեպ ուժ կիրառում՝ դաժանաբար բերման ենթարկելով ճամփա փակած ցուցարարներին, վիրավորելով հոգևոր հորը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ոստիկաններն ուժ գործադրում՝ հրաման են ստանում ուղիղ իրենց վերադասի՞ց, թե՞ դա սեփական նախաձեռնությամբ է։ - Այո, ուրեմն նման հրահանգ են ստանում և անում են։ Հրահանգը ստանում է նախ իրենց ղեկավարը, որը փոխանցում է իր ստորադասներին։ Խնդիրն այսպես է դրվում։ - Դուք 10 տարի եղել եք նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։ - Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։ - Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ - Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձևով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով․․․ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
