Անաիս Սարդարյանը պարզաբանում է
![]() 346 Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ., 23:18 Դերասանուհի, կամավորական աշխատանքների համակարգող Անաիս Սարդարյանը պարզաբանում է տարածել «Ինսթագրամ»-ի իր էջում. «Երեկ պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է: Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ, որ քարոզչական այս հնարքն ազդել է մի շարք ազնիվ քաղաքացիների վրա: Ես երբեք ներհասարակական բաժանարար որևէ գիծ ընդունելի չեմ համարել, միշտ եղել և մնում եմ համերաշխության, համախմբման կողմնակից: Հենց ա´յս մոտեցումն է ինձ մղել՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, որը քարոզում է հաշտություն և համերաշխություն: Երբ Էկոնոմիկայի նախարարի կինն իրեն թույլ է տալիս մարդկանց կոչել «անասուն», պատահաբար ԱԺ պատգամավոր դարձած մարդիկ փորձում են մարդկանց համոզել, թե հրապարակում «նարկոբարոններ» են հավաքվել և դու այդ ամենը լսում ես հենց հրապարակում, դժվար է չարձագանքելը: Հենց այս կետից պետք է դիտարկել «հայ և ոչ հայ» ձևակերպումը, որովհետև ես հարթակից հայտարարեցի, որ հրապարակում հավաքված չեն նարկոբարոններ ու հանցագործներ, ժողովրդին հարց ուղղեցի, թե ովքե՞ր են հրապարակում ու հնչեց պատասխան. «Հայե´րը»: Անմիջապես հետո և միայն այդ կոնտեքստում ես հնչեցրի, բոլորիդ հայտնի միտքը, որը բացարձակապես Հայաստանում ապրող մարդկանց ազգության հետ կապ չուներ: Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, որևէ կերպ չեմ առանձնացնում մեզնից ու համարում եմ նրանց իմը նույնքան, որքան հայերին: Միշտ Ձեր Անաիս Սարդարյան»: Աղբյուրը` Անաիս Սարդարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
