«Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի». ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար
![]() 253 Կիրակի, 12 մայիսի, 2024 թ., 20:00 ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքի բեմից ներկայացրեց Բագրատ Սրբազանի խնդրանքով մշակված փաստաթուղթ՝ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ «Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի՝ համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող՝ ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններ չներկայացնելու պահանջը: Հռչակագրին կցված չեն քարտեզներ: Պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։ Սահմանազատման և սահմանագծման համար առաջին հերթին անհրաժեշտ է միջպետական համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ վավերացրած խորհրդարանների կողմից։ Եթե այդ գործընթացի ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ուստի, եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացն անօրինական է և հակասահմանադրական», - հայտարարեց Մելիքյանը։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
