«2018-ի և 2021-ի մանդատներն «ավանսով» դնում է «սեղանին»՝ որպես փաստարկ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Այդպիսով, թվում է, որ հիշատակելով 2018-ի ու 2021-ի մանդատը, Նիկոլ Փաշինյանը աներկբա ցույց է տալիս, որ ինքն ունի իր ծրագիրը առաջ տանելու մանդատ և մերժում է իշխանությունը թողնելու ցանկացած քննարկում:
Բայց, այստեղ է ըստ իս շերտայնությունը: Նախ, բոլորի համար էլ պարզ է, որ այն, ինչ նա ներկայացնում է այսօր՝ որպես իր ծրագիր, հայեցակարգ, բացարձակ կապ չունի 2018-ի և անգամ 2021-ի հետ: Այդ ժամանակ նա մանդատ է ստացել բացարձակապես ոչ այն բանի համար, ինչի մասին խոսում է այսօր: Եվ ավելին, ստացել է լիովին հակառակի համար:
Ըստ իս, նա 2018-ի և 2021-ի մանդատները «ավանսով» դնում է «սեղանին», որպես փաստարկ: Ըստ իս, Նիկոլ Փաշինյանը դրանով արդեն իսկ «հեռակա բանակցության» մեջ է Սրբազանի առաջնորդած գործընթացի հետ, ու մանդատները որպես իր խաղաքարտ դնում է սեղանին, բացելու համար նոր մանդատի թեման:
Ինչի՞ մասին է խոսքը: Որքան հնարավոր է հասկանալ, Սրբազանի առաջնորդած գործընթացը չի ենթադրում այնպիսի լուծում, ինչպես 2021-ին՝ Փաշինյանի հրաժարական, արտահերթ ընտրություն, բայց նույն Փաշինյանի՝ նորից ընտրվելու հնարավորություն:
Իմ գնահատմամբ, ուղերձի իմ սուբյեկտիվ ընկալմամբ, Նիկոլ Փաշինյանը իր ունեցած երկու մանդատների հանգամանքը մեջտեղ է բերում, պայմանական ասած՝ պատրաստակամություն հայտնելով այդ երկուսը «դնել»՝ նորի մանդատ ստանալուն մասնակցելու հնարավորության «դիմաց»: Կընդունի՞ այդ տարբերակը հրապարակը:
Շեշտեմ, այս ամենը չունի որևէ ուղիղ ձևակերպում, այդ ամենը հենց ուղերձ է, որը առերևույթ, մակերեսի եղածով ուղերձ է ժողովրդին, իսկ խորքում՝ ուղերձ է Սրբազանի շարժմանը:
Եվ չունի ուղիղ ձևակերպում շատ հասկանալի պատճառով, իսկ գուցե Սրբազանին չի հաջողվում իրավիճակը հասցնել այդպիսի կետի, հետևաբար չի էլ առաջանում արդեն ավելի անմիջական բանակցության անհրաժեշտություն:
Այդպիսով, եթե ավարտեմ մի քիչ «ռաբիզ» ձևակերպումով, գնդակը այժմ Բագրատ Սրբազանի դաշտում է»։

«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
12111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
13210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
9009:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
9309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12800:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11700:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12900:06