Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գնում ենք ՆԳՆ՝ պատասխան ստանալու»․ Բագրատ Սրբազան

«Գնում ենք ՆԳՆ՝ պատասխան ստանալու»․ Բագրատ Սրբազան
171
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 09:24

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը քիչ առաջ ելույթ ունեցավ Սուրբ Աննա եկեղեցու բակում։ «Ոստիկանությունը, իր բոլոր ներքին զորքերով հանդերձ, մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել՝ մարդկանց ահաբեկելով, փողոցներից գողանալով, ձեզ լակոտներ անվանելով, ծեծելով։ Մոռանում են, որ եթե նման բնութագիր են տվել, տվել են նաև իրենց տերերին, որ 2018-ին փողոց էին փակում։ Ինչ-որ մեզ կասեն՝ ուղղակիորեն վերաբերելու է այն մարդկանց, որոնք հիմա չիշխանություն են և գտնվել են փողոցում։
Հաշվի առնելով այս ամենը, երեկ Սարդարապատի խուլիգանությունը, որոշեցի հիմա գնալ Ներքին գործերի նախարարություն՝ պատասխան ստանալու այս ամբողջի համար, հասկանալու համար ՆԳՆ նախարարն է հրաման տվողը, թե իրեն հրաման են տալիս, որ կատարի»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Այս պահին շարժման մասնակիցները շարժվում են դեպի ՆԳՆ։

«Գնում ենք ՆԳՆ՝ պատասխան ստանալու»․ Բագրատ Սրբազան