ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
![]() 193 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 21:48 ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը․ «ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը՝ մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանը, Պավել Գյուլումյանը, Մանե Կարապետյանը, Ռուբեն Հակոբյանը, Արսեն Հարությունյանը, Հարություն Հարությունյանը, Լիլիթ Ղազանչյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Մարինե Ֆարմանյանը՝ քննարկելով Հանրապետության տոնին՝ 2024 թվականի մայիսի 28-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունները, Հիմք ընդունելով հանրային աղբյուրներում տարածված տեսանյութերը, Հաշվի առնելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, որը ճանաչված է նաև Սահմանադրության 18-րդ հոդվածով, Նկատի ունենալով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդը, Արձանագրելով նույնիսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված առանձնահատուկ կարգավիճակը, Զերծ մնալով որևէ քաղաքական գնահատականից, Դիտարկելով Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ազգային արժեքի հեղինակության նկատմամբ, Անընդունելի համարելով Հանրապետության տոնին ազգային նշանակություն ունեցող խորհրդանշական կառույց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելը, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Հանրապետության տոնին Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը»: |
«Այլևս անհնար է այդ գարշահոտության ու փլատակների մեջ ապրելը»․ վթարային շենքի բնակիչներ (տեսանյութ)
6410:54«Ազատություն քաղբանտարկյալներին»․ նոր պաստառներ՝ Երևանի փողոցներում (լուսանկար)
8209:54«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց
9809:36Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
8808:30«Անգամ Նիկոլի պես պրաշլյակի մոտ է ստացվում սաղիդ խմբով կամ հատ-հատ կզացնելը». Արգիշտի Կիվիրյան
22304:24ՏՀԿ գագաթնաժողովի հայտարարությունը չի արտահայտում անդամ բոլոր երկրների դիրքորոշումները. Իրանը հրապարակել է իր վերապահումները
20701:24Հրազենային վնասվածքով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ռուսական ռազմաբազայի զինծառայող
23800:36Ուկրաինան սկսել է Խարկովի մարզի 325 բնակավայրի բնակիչների տարհանումը
19000:26