«Իրադարձությունները ոնց էլ զարգանան, վերջում թիվ մեկ պարտվողը դուրս է գալու Հայ Առաքելական եկեղեցին». Արգիշտի Կիվիրյան
![]() 225 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 22:30 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ։ Ես չգիտեմ Բագրատ Սրբազանն այս քաղաքական պայքարի մեջ մտել է իրենով, թե ինչ-որ մեկն իրեն դա նրբորեն հուշել է, բայց մի բան ինձ համար ակնհայտ է, որ իրադարձությունները ոնց էլ զարգանան, վերջում թիվ մեկ պարտվողը դուրս է գալու Հայ Առաքելական եկեղեցին։ Նայեք, եթե շարժումը պարտվեց, ապա բոլորը դրա մեջ տեսնելու են հենց եկեղեցու պարտությունը, իսկ եթե, ասենք թե, ութերորդ հրաշքով շարժումը հաղթեց, ապա էլի կարելի է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա՝ արագ լուծումներ չկան, ինչ-որ շրջան նորից լինելու է ցավագին հետքայլ ու նահանջ, այս անարխիստ ազգն էլ ունի արագ ոգևորվելու և դրանից արագ էլ հիասթափվելու ինֆանտիլ հակումներ ու ոտի վրա որպես չարիք, թիվ մեկ պատասխանատու ու թշնամի կհռչակի եկեղեցուն, առավել ևս, երբ եկեղեցու չուզողները ներսում և դրսում այդքան շատ են։ Բագրատը դեռ կարա անձնապես ինչ-որ կերպ պլստալ, բայց Եկեղեցին արդեն անկարող ա, ինքը մնալու է այս ամենի տակ։ Ստեղծվել ա մի կոմբինացիա, քաղաքական վիլկա, ժողովրդական լեզվով ասած՝ չաթալ, որ ցանկացած զարգացման դեպքում նա տուժելու ա ու այն էլ՝ շատ դաժան։ Ես չեմ բացառում, որ այս ամենը ինչ-որ մեկն ի սկզբանե հաշվարկել է, զարգացումները ուղղորդելով այդ հունով, կամ էլ այն կարող է լինել ուղղակի պատահականությունների կոմբինացիա, ուղղակի երկու դեպքում էլ վերջնարդյունքը նույնն է լինելու։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
