«Պետք է հասկանանք, ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ», Նիկոլ Փաշինյան
![]() 211 Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 12:00 «Տեղի ունեցածի արդյունքներով մենք պետք է նորից անդրադառնանք մեր ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին»,-կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին և դրա հետևանքներին: «Առաջինը՝ ստանդարտնեին, և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք թե մենք ընդհանրապես ճիշտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները և ընդհանրապես ինչ պիտի նկատի ունենանք կամուրջ ասելով: Մի քանի այցերի ընթացքում մեկ-երկու մեր կողմից կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը ըստ էության երկու մեծ խողովակ է, պայմանական ուղղահայաց և հորիզոնական ինչ-որ բաներ վրան շարված, որը կամուրջ անվանել շատ դժվար է, և շատ պայմանական: Նաև մենք պետք է հասկանանք, թե օրինակ տվյալ հատվածում ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ, ինչո՞ւ չեն աշխատել այդ հենապատերը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է վերլուծություն իրականացնել, թե եղանակի տեսությանը համապատասխան մարմինների արձագանքը որքանով է ադեկվատ եղել. |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
