«Եկեղեցին գործում է Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ». Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի մասին սիրողական դատողություններ տարածողները, «հարմար» առիթը բաց չթողնելով, հիմա էլ կասկածի տակ են դրել կանոնադրական փաստաթղթերը: Մամուլով ավելի հանգամանորեն կանդրադառնամ այս խնդրին, բայց այս գրառմամբ առնվազն հակիրճ հետևյալը.
- Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն: Հավատացյալը ղեկավարվում է Սուրբ Գրքով, Հայ Եկեղեցու դավանանքով, ոչ թե եկեղեցական կանոնադրությամբ,
- Հայ Առաքելական Եկեղեցուն պետական իշխանության կողմից պարտադրվել է իր իսկ կողմից հաստատվող կամ գրանցվող կանոնադրություն միայն ցարական Ռուսաստանում, խորհրդային միությունում և նորանկախ Հայաստանում՝ մինչև Սահմանադրության 2005թ. փոփոխությունները: Դրանից հետո Հայ Առաքելական Եկեղեցին ձեռք է բերել սահմանադրական կարգավիճակ, ինչպես և մյուս սահմանադրական մարմինները, ուստի գործում է ոչ թե կանոնադրության, այլ Սահմանադրության ուժով և ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ...»։

«Հլը հիմարին նայի, եկել, տրոլեյբուսի վարորդի վրա է հարձակվում». միջադեպ՝ Երևանում (տեսանյութ)
4710:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8907:30
Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից
15000:48
«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է». Վարդան Ոսկանյան
16100:30
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան Դուբլինում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
23900:07
«TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է՝ T (turkish) RIPP (ճեղք)». Նաիրի Հոխիկյան
130Երեկ, 23:36
«Խոհեմ քայլ կլինի, եթե Ձեր լիազորությունները վայր դնեք». Տիգրան Դավուդյան
123Երեկ, 22:48
«1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
130Երեկ, 22:42