Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Էրդողանի խոսքով խաղաղություն կլինի, եթե Հայաստանը դուրս գա օտար ուժերի և սփյուռքի ստրկությունից»․ Բադալյան

«Էրդողանի խոսքով խաղաղություն կլինի, եթե Հայաստանը դուրս գա օտար ուժերի և սփյուռքի ստրկությունից»․ Բադալյան
261
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 12:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Էրդողանն ասում է, որ Հայաստանը խաղաղությանը ավելի կմոտենա, եթե դուրս գա օտար ուժերի եւ սփյուռքի ստրկությունից:

Մարդիկ կան, ասում են՝ ոչ թե սպառնում է կամ թելադրում խաղաղության իր պայմանը, այլ խորհուրդ է տալիս: Ինձ թվում է, որ կլինեն նաեւ մարդիկ, որոնք կասեն, որ Հայաստանին նույնիսկ դեղ է տալիս, ոչ թե խորհուրդ:

Այսինքն, մարդիկ պատկերացնում են, որ, սպառնալը պետք է լիներ բառի ուղիղ իմաստով: Այսինքն, Էրդողանն իրենց «խելքին» է՝ որեւէ սպառնալիք կամ զգուշացում անում է միայն բառի ուղիղ իմաստով:

Բայց, տարօրինակ է նաեւ այն, որ Էրդողանի այդ հայտարարություններից վրդովվում են նաեւ այսպես ասած արեւմտամետ կողմնորոշվածության մարդիկ կամ խմբեր: Սա չեմ ասում հեգնանքով, որովհետեւ խոսքը չի վերաբերում միայն «բիզնես-արեւմտամետությանը»:

Ինչու՞ է տարօրինակ այդ վրդովմունքը: Որովհետեւ ռեգիոնում Թուրքիային «նայող» դիտարկող արեւմտյան դերակատարները, որքան էլ չհնչի տարօրինակ, նույնպես շահագրգռված են Հայաստանի եւ սփյուռքի տարբեր խմբերի փոխգործակցությամն թուլացմամբ, ըստ այդմ սփյուռքի՝ որպես քաղաքական գործոն, հնարավորինս չեզոքացմամբ: Որովհետեւ այդ գործոնը՝ որոշակի իմաստով, տարբեր աստիճանի ավելորդ խնդիր է նաեւ իրենց համար:

Դրա վկայությունն է նաեւ այն, որ նույն արեւմտյան երկրներում վերջին տարիներին բավականին աշխուժացել է այսպես ասած «տեխնոկրատ սփյուռքի» ձեւավորման գործընթացը, որը զերծ է Բոլթոնի ասած՝ «պատմական կաղապարներից»: