Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էդ ծնողների գլխում ի՞նչ է կատարվում». Սոֆյա Հովսեփյան

«Էդ ծնողների գլխում ի՞նչ է կատարվում». Սոֆյա Հովսեփյան
261
Երկուշաբթի, 03 հունիսի, 2024 թ., 03:18

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը․ «Փաստորեն, երեխաս մեծանալու է մի երկրում, որտեղ հունիսի 1-ին փողոցներում ամենուր հանդիպելու ենք պորտապար պարող, ողջ մարմինը դաջվածքների մեջ և մի թաշկինակ վրան կապած էգերի։
Հա կասեք, որ իմ սեռի հանդեպ խիստ եմ և կոպիտ, այո, չեմ հերքի, ավելի քան պարկեշտություն ակնկալում եմ կնոջից և մասնավորապես՝ հայ կնոջից ...
Չէ, բայց անմեղսունակությունը սրանց գրկում փոքր երեխաներին տալ և նկարելն է։
Բա, էդ ծնողների գլխում ինչ է կատարվում, ինչո՞ւ եք փչացնում ձեր երեխաներին։
Գուցե ձեր երազանքն էր էդպիսին լինել կամ նման կին ընտրելը. կլինի՞ ընտրեք կամ լինեք, բայց երեխեքի տոնը չհարամեք։
Էս ու՞ր հասանք»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան