1 մլն 65 հազար դրամ 37 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»
![]() 193 Երեքշաբթի, 04 հունիսի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, 37 աթոռի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։ Աթոռը ունի հետևյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ՝ 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը՝ մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում և տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ՝ նրբատախտակից: Նստատեղի լայնությունը՝ 500 մմ: Նստատեղի խորությունը՝ 480 մմ: Նստատեղը երեսպատված՝ 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով և խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում՝ 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում՝ 420 մմ: Հենակը և արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ: Արմնկակալերը՝ ամրացված թիկնակին և նստատեղին։ Թիկնակի բարձրությունը՝ 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»: Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար են նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռները։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները»»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
