Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Անպատժելիության այն մթնոլորտն անհետևանք չի մնալու». Տիգրան Աբրահամյան

«Անպատժելիության այն մթնոլորտն անհետևանք չի մնալու». Տիգրան Աբրահամյան
203
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2024 թ., 02:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:
Պատկերացնում ե՞ք՝ դեռ իրենք են զարմացած:
Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած՝ օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք՝ անցավ գնա՞ց:
Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլ հենց ձեզ վրա:
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու»: