Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բանակցությունների լավագույն հարթակը ԵԱՀԿ խումբն է»․ Սրբազան

«Բանակցությունների լավագույն հարթակը ԵԱՀԿ խումբն է»․ Սրբազան
173
Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 12:36

Առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, Բագրատ Սրբազանն ասել է․ «Այսօր այդ երկրի հետ հարաբերություններ գոյություն չունեն, ոչ էլ բանակցություններ։ Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք ու դրանք պետք է տեղի ունենան իրական մարդկանց ու իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։ Բանակցությունները պետք է տեղի ունենան նաև երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակն աշխարհն արդեն իսկ ստեղծել է, դա ԵԱՀԿ խումբն է»։