«Դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են». Աշոտյանը` Արարատ Միրզոյանին
![]() 248 Շաբաթ, 08 հունիսի, 2024 թ., 21:06 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացի Գայանե Մուրադյանը նրան հարցրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»: Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։ Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերն արտաքին շուկայում՝ հանուն սեփական իշխանության։ Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։ Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան էլ իշխանական քարոզչամեքենան հակառակն է հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը՝ որպես ԱԳ նախարար, իր բարելավված անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատն ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։ Նրա պաշտոնավարումը բնութագրող, Միրզոյանի ասած՝ «կայսերական» լեզվով մի ասացվածք կա՝ каждая сосиска строит из себя колбасу: Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
