«Շատ հնարավոր է՝ այն այսօր լսենք շարժման առաջնորդից»․ Հրանտ Խաչատրյան

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ… ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
(Իմպրովիզացիան որպես կոշտ կաղապարները սահուն շրջանցելու արդյունավետ միջոց)
Բազմիցս ասել եմ, որ տանել չեմ կարող առնետավազքը՝ որպես սահմանադրական խոչընդոտները խորամանկորեն շրջանցելու միջոց։ Երբ ամենաբարի նպատակով պատգամավորին ստիպում ես մեկ անգամ իր կամքին հակառակ քվեարկել, դրանից հետո հանրության աչքին նա դադարում է սկզբունքային մարդ երևալ …
Եկեք դիտարկենք գործող սահմանադրությունը ոչ թե իր ակնհայտ թերությունների, այլ հնարավոր առավելությունների տեսանկյունից։
Ներկայացնեմ իմ պատկերացրած իմպրովիզացիոն վարկածը…
Ոտքի ելած ժողովրդի անունից Սրբազան Շարժումը խորհրդարանական բոլոր երեք միավորներից հավասարապես պահանջում է ետ կանչել բնավորությամբ իմպուլսիվ, իրենց ընդդիմախոսների նկատմամբ կոշտ, անհանդուրժող տրամադրված պատգամավորներին, ու իրենց մանդատները տրամադրել կուսակցությունների ծրագրերում ամրագրված սկզբունքներին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ Ազգային Համաձայնության հեռանկարին հավատացող ընտրության փորձությունն անցած անհատներով (ցուցակների շարունակությունից)։
Այդ դեպքում, սկզբում հնարավոր կլինի կազմակերպել հաշտության կառավարության աշխատանքը հաշտության խորհրդարանի հետ, ապա սահուն ու արագ անցում կատարել դեպի հաշտության իշխանության ժամանակավոր համակարգի։ Այս ներդաշնակող գործընթացը կեզրափակվի ժամանակավոր իշխանության կազմակերպած ու իրականացրած ազատ ընտրություններով։
Ինչպես որ նախատեսում է Սրբազան Շարժումը։
Ու այդ ընտրությունները կանցկացվեն ոչ թե հապճեպ, ինչպես որ ենթադրում են մեր մտքերում կարծրացած սցենարները, այլ Ազգային Զարթոնքի վերելքին զուգընթաց։
Վարկածին մի անգամից մի հակադրվեք. շատ հնարավոր է, որ այն այսօր երեկոյան լսենք Շարժման Առաջնորդից՝ որպես շարժման վճռական փուլի ծրագիր։
Անձամբ ես համբերատար սպասելու եմ իմ պատկերացրածից առավել արդյունավետ ծրագրի հռչակմանը։
Միևնույն ժամանակ չեմ հրաժարվելու շարժման հունի մեջ իմ կողմից նշաձողը բարձրացնելու փորձերից»։

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
3401:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
5500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
69Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
83Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
202Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
95Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
92Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
93Երեկ, 16:12