«Հեռացի՛ր, մարդիկ հոգնել են քո ձայնից, արտաքինից, հեծանիվից». Աղվան Վարդանյան
![]() 233 Չորեքշաբթի, 12 հունիսի, 2024 թ., 17:00 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ընթերցելով հետևյալը. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետևություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն դու ամեն ինչ ճի՞շտ ես անում: Գիտե՞ս, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքինից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն... Էս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»: Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հարցն ո՞ւմ է ուղղված, այդ ընթացքում ամբիոնին մոտեցավ վարչապետը. «Շնորհակալ եմ տեքստի ու տեղեկատվության համար: Քանի՞ տոկոս փոփոխություն եք արել: Ուզում եմ հիշեցնել՝ էդ տոկոսների հետ պետք չի խաղ անել: Հիշեցնեմ նաև, որ մարդու ու օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է: Հիմա ձեր տեքստի մեջ էդ չնչին փոփոխությունները էական բանի մասին են: Նրա մասին, ում մասին գրել է Սիմոնյանը, էդ տեքստի մեջ երևի հեծանիվ չէր կարող լինել, չգիտեմ՝ հեծանիվն ինչ կոնտեքստով եք ասում, բայց կազինոն իհարկե շատ դիպուկ շեղում էր: Ինչ վերաբերում է նրան՝ ինձ սիրում են, թե ոչ, կարևորն այն է, որ ես եմ իրենց սիրում...»,- ասաց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
