«Փաշինյանը, կամա, թե ակամա, Ադրբեջանի վրայից հանում է Արցախի հանդեպ ագրեսիայի «սխալը»»․ Հ․ Բադալյան
![]() 179 Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 03:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե իր «սխալը» 2018-ին «չասելն» էր: Այստեղ կա ավելի վտանգավոր մի բան: Վերցնելով «սխալն» իր վրա, Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի, բայց առնվազն որոշակի մասով Ադրբեջանի վրայից հանում է Արցախի հանդեպ ագրեսիայի «սխալը»: Թե 2018-ից առաջ եղած իշխանությունը, թե 2018-ից հետո եղած իշխանությունը Հայաստանում՝ չեն եղել «ոչմիթիզական»: Ամբողջ հարցն այն է, որ նրանցից որևէ մեկը չի տեսել այսպես ասած «ոչմիթիզական» չլինելու, կամ «թիզական» լինելու քաղաքական ՕԳԳ-ն: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակին հղումներն ըստ իս ավելի շատ «քնարականություն» է, քան քաղաքականություն: Տեր-Պետրոսյանն իրերի դրությունը բաց և անկեղծ շարադրել է այն բանից հետո, երբ լավ պատկերացրել է այդ գնով, այդ կերպ կարգավորման անհեռանկարայնությունը, գործնական անհնարինությունը: Իսկ պարզապես իշխանության մնալը՝ նրանը չէր, նրա տեսակինը չէր: Տեղեկատվա-քարոզչության և մի քիչ էլ պատմության համար է «նրան հեռացրինը»: Տեր-Պետրոսյանն ինքն է հեռացել, և խնդրի էությունը հանրայնացրել է հենց հեռանալու որոշումը կայացնելուց հետո: Ընդ որում, այդ առնչությամբ բավականին արժքավոր է Վանո Սիրադեղյանի հայտնի հեռուստաելույթը՝ «Մարդու ժամանակը» հաղորդմամբ: Ի դեպ, անհարգալից է հենց Առաջին նախագահի հանդեպ, մտածել, թե նա այնքան թույլ ու անզոր էր, որ ուզենալով լուծել պետության առաջ կանգնած ողնաշարային հարցերից մեկը, անկարող եղավ լուծել դրա այսպես ասած «ներիշխանական» բաժինը: Կրկնեմ, նա ունենալով լուծման իր պատկերացումը, իրավիճակի իր գնահատականը, նաեւ ամենից լավ պատկերացնում էր դրա անիրատեսականությունը, հետեւաբար անիմաստ գնահատեց մնալն ու դրա համար կռիվ տալը, պարզապես փոխանցելով իշխանությունը: Մնացյալն արդեն համակաիրների, երկրպագուների կամ «հակակիրների» զբաղմունքի առարկան է, երբ բարդ խնդիրների մասին ծածանվում են պարզ «պաստառներ»»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
