«2018թ.-ից առ այսօր ամեն ինչ նախօրոք պլանավորված է»․ «Որդիների Կանչ» ՀԿ
![]() 156 Հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ., 16:54 «Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․ ««Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումները, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները: Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանից: Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը՝ թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առ այսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները: Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ “տղամարդկանցով” համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չը՛ կիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողնելիս, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի: “Որդիների Կանչ” ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից»։ Աղբյուրը` «Որդիների Կանչ» ՀԿ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
