Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
![]() 184 Ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։ Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։ Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․ «ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել՝ ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։ Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երևան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
