«Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ»․ Բագրատ Սրբազան
![]() 217 Երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ., 16:18 Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձավ շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանի առևանգման դեպքին՝ նախապես հայտնելով, որ շատ մանրամասներ չգիտի։ «Կատարվածը, ըստ Սուրենի պատմածի, բերման ենթարկվելու, առևանգման բնութագիր ունի։ Սուրենն ասաց՝ սև մեքենա էր, ներկայացել են, որ ԱԱԾ-ից են»,- նշեց Սրբազանը՝ հավելելով, որ ըստ պատմածի՝ մեքենան նստելուց հետո Հրազդանի ուղղությամբ են գնացել։ Իսկ թե որն է եղել այդ ամենի նպատակը, Սրբազանն ասաց՝ չգիտի, գուցե իր մասին տեղեկություններ ստանալը։ Նա նաև հայտնեց, որ Սուրեն Պետրոսյանն այժմ երկրում չէ։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի հանրահավաքի ժամանակ, երբ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև բախում էր սկսվել, այդ պահից Պետրոսյանը տեսադաշտից անհետացել էր, որևէ մեկը նրան չէր տեսել։ Տուն էր վերադարձել մեկ օր հետո։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
