Արդյո՞ք Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը տարածվում է հայկական եկեղեցու վրա

«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա եկեղեցիներն ընդգրկվա՞ծ են այն կազմակերպությունների ցանկում, որոնք պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալ»՝ «Օտար ուժերի շահերը հետապնդող» կազմակերպությունների ռեգիստրում, Jnews-ը այս հարցը ճշտել է փաստաբանից, գրում է jnews.ge-ն:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր պետք է գրանցվեն այսպես կոչված օտարերկրյա գործակալների ռեգիստրում: Այսպիսով, ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձինք, որոնք հիմնադրված չեն վարչական մարմնի կողմից և որոնք տարվա ընթացքում ոչ առևտրային եկամուտների ավելի քան 20%-ը ստանում են այլ երկրներից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա գործակալ։ Օրենքը բացառություն է սահմանում մարզական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու արյան բանկի համար։ Մնացած կազմակերպությունները կհայտնվեն այս օրենքի տակ։
Այս օրենքը կազդի՞ Հայ առաքելական եկեղեցուն, կամ հայ կաթոլիկ եկեղեցուն, քանի որ այդ կրոնական կազմակերպությունները նույնպես գրանցված են որպես իրավաբանական անձինք, պարզաբանում է փաստաբան Անդրանիկ Մինասյանը։
Նրա խոսքով, Վրաստանում կա 7 տեսակի իրավաբանական անձ, 5 առևտրային, ոչ առևտրային (ა(ა)იპ), ինչպես նաև հանրային իրավունքի իրավաբանական անձ (სსიპ)։ Նրա պարզաբանմամբ՝ եկեղեցիները պարտավոր չեն գրանցվել ռեգիստրում։
«Այս օրենքը վերաբերում է առաջին հերթին հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ Եթե խոսքը ՀԱԵ-ի մասին է, ապա այս օրենքը ուղղակիորեն չի տարածվում ՀԱԵ-ի վրա։ Կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն Վրաստանում գրանցվել որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ» կամ «ոչ առևտրային կազմակերպություն»։ Եթե կրոնական կազմակերպությունը գրանցված է որպես ՀԿ, ապա դրա վրա այս օրենքը գործում է, ամեն դեպքում օրենքը բացառություններ չի սահմանում։ Եթե կա եկեղեցի, ինչ-որ հավատք, և դրանք գրանցված են որպես ՀԿ, ապա նրանց վրա կգործի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Եկեղեցիները գրանցված են որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ (სსიპ), դրանց վրա օրենքը չի տարածվում»,- պարզաբանում է Անդրանիկ Մինասյանը։

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
402Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
26723.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
27423.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
154920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
131219.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
68718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
140218.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
63817.09.2026, 21:36