«ԱՄՆ-ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը՝ կյանքի կոչել «Զանգեզուրի միջին միջանցք» նախագիծը»․ Նաիրի Հոխիկյան
![]() 215 Հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ., 17:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Գրեթե միաժամանակ Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպեցին ու հրապարակային ուղերձներ հղեցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շահերի սպասարկող քաղաքական ուժերը։ Նախ հունիսի 11-ին Հայաստան ժամանեց ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Ակտիվ քննարկում եղավ ԱՄՆ և Հայաստանի իշխանությունների միջև փակ դռների հետևում։ Հետո, հունիսի 16-ին Բագրատ Սրբազանի հետ հանդիպում ունեցան ու այդ հանդիպման լուրը լայնորեն տարածեցին ամերիկյան երազանքով ու ԱՄՆ -ից սնվող ԱԺԲ կուսակցության առաջնորդները' շեշտելով համագործակցությունը խորացնելու մտադրությունը։ Դրանից ուղիղ մեկ օր անց' հունիսի 17-ին, Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, ով պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԳ նախարարի հետ, քննարկեց տարածաշրջանային կոնկրետ հարցեր։ Իշխանության խոհանոցից տեղեկատվական արտահոսքից իմանում ենք, որ ԱՄՆ -ն շտապեցնում է Հայաստանի իշխանությանը' օր առաջ կյանքի կոչել դեռևս 2020 թվականի պատերազմից առաջ խոստացված "Զանգեզուրի միջին միջանցք" նախագիծը, որով Ադրբեջանը ուղիղ ցամաքային անվերահսկելի կապ կունենա Նախիջևանի և Թուրքիայի հետ, ապա' դեպի Եվրոպա և հատկապես Անգլիա' Արցախից տեղափոխելով անսահման քանակության ոսկու, պղնձի, ուրանի և այլ հանքանյութեր։ Մյուս կողմից Ռուսաստանը և Իրանը թույլ չեն տալիս Հայաստանի հարավը դարձնել արևմտյան բեռնափոխադրումների անվերահսկելի հարթակ' ձգտելով իրենց հսկողության տակ պահել այն։ Այս համատեքստում պատահական չէին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի իրար հաջորդող այցերը Հայաստան։ ԱՄՆ -ն սկսել է ավելի կոշտ միջոցներով ճնշել ՀՀ կառավարությանը' արագացնելու տված խոստման կատարումը' սպառնալով, որ եթե Նիկոլը դրժի տված խոստումը, ԱՄՆ -ն աջակցություն կհայտնի Բագրատ Սրբազանին։ ԱԺԲ-ի հունիսի 16-ի հանդիպումը Սրբազանի հետ և լայնորեն լուսաբանումը հենց այդ նպատակն ունի։ Կարևոր է, որ ազգային ընդդիմությունը զգոն լինի և չդառնա գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
