«Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ուսանողներ, հետևորդներ, շնորհակալ եմ ուշադրության համար և, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցերի, սկզբում այսպես, հետո նաև ավելի հրապարակային, կանդրադառնամ ԵՊՀ-ի հետ ունեցած իմ աշխատանքային վեճին…
Ես երբեք հանդես չեմ եկել իմ երկրորդ տունը՝ Երևանի պետական համալսադանը վարկաբեկելուն ուղղված գործողություններով՝ ի հեճուկս Իրավագիտության ֆակուլտետի որոշ պաշտոնյաների, ովքեր ամեն ինչ անում են (ըստ շրջանառվող լուրերի՝ ԵՊՀ իրավաբանական վարչության փոխարեն իրենք են կազմակերպում իմ դեմ դատավարական փաստաթղթերի կազմումը, ասում են՝ նաև ձեռնամուխ են լինում իմ օգտին կայացված դատական ակտն ամեն գնով բեկանելու գործին), որպեսզի կանխեն իմ վերադարձը համալսարան:
Մարդիկ կան, ովքեր կգերադասեն տեսնել իրենց մահը, բայց ոչ իմ վերադարձը ֆակուլտետ…
Սա առանց անուն տալու իմ վերջին գրառումն է…
Հաջորդ և մյուս հրապարակումներում տալու եմ անուններ, իսկ այդ անունները տրվելու են նաև այլ անձանց կողմից ու շատ ցավոտ…
Իրենք գիտեն, որ ես միշտ կատարում եմ իմ ասածը…
Մնացածը՝ հաջորդիվ…»:

«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
175Երեկ, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
187Երեկ, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
32917.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
36616.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
33516.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
36416.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
37515.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
46614.09.2026, 08:54