Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով․ «Հրապարակ»
![]() 146 Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «2018-ից հետո «և ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին՝ «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։ Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։ Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին՝ Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
