«Նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ»․ Վարդան Բալյան
![]() 218 Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 19:00 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը հարևան Իրանում նախագահական ընտրություններ են: Ամենայն հավանականությամբ Իսլամական հանրապետության նախագահը, սակայն, կընտրվի երկրորդ փուլով, որ տեղի կունենա հուլիսի 5-ին: Պատճառը պահպանողականների ճամբարը ներկայացնող երկու հիմնական թեկնածուների՝ իրանական խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆի և Ռահբարի թեկնածուի համարում ունեցող Սայիդ Ջալիլիի բավականին սուր մրցակցությունն է: Ինտրիգը կայանում է նրանում, որ պահպանողականների ճամբարում դիտարկվող անհամաձայնությունների ֆոնին բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշկյանը, ըստ էության, հաջողացրեց ստանալ բարեփոխականների առանցքային առաջնորդների աջակցությունը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանել են նախկին նախագահ Խաթամին, Ռոուհանիի կառավարության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ երեկ հեռուսատաուղերձով ի աջակցություն Փեզեշքյանի հանդես եկավ Հասան Ռոուհանին: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ երկրորդ փուլ պահպանողական թեկնածուի հետ կարող է դուրս գալ հենց Փեզեշքյանը: Բոլոր դեպքերում այս նախագահական ընտրությունները խոստանում են շրջադարձային դառնալ ինչպես ներքաղաքական-իշխանական, այնպես էլ արտաքին քաղաքական վերադասավորումների տեսանկյունից: Ու կանխատեսվող զարգացումները պահպանողական կամ բարփոխական նախագահի ընտրության պարագաներում միանշանակ դառնալու են նաև Իրանի տարածաշրջանային և հայաստանյան քաղաքականության վերակառուցման մեկնակետ»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
