«Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
![]() 256 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 22:00 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարք Լիբբին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև գործընկերությունը հրաշալի պատմություն ունի։ «Այն պահից ի վեր, երբ Ադրբեջանը վերագտավ իր անկախությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել կրթությունն ու տնտեսական զարգացումն ամրապնդելու, հակամարտությունից տուժած տեղահանվածներին օգնելու և երկիրը մահացու ականներից մաքրելու համար: Մենք հետաքրքրված ենք ապագային միտված գործընկերությամբ: Մենք Ադրբեջանին և տարածաշրջանին մաղթում ենք խաղաղություն, առաջընթաց և անվտանգություն ապահովող ավելի խորը ապագա գործընկերություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանազատումը, բանակցություններ են վարել ձերբակալվածների փոխանակման շուրջ և հասկացրել, որ նրանք ավելի մոտ են, քան երբևէ, խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Միացյալ Նահանգները նույնպես կարծում է, որ այս հրաշալի քայլերը հնարավորությունների պատմական պատուհան են բացել»,-ասել է դեսպանը: Մարկ Լիբբիի խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստեղծի աննախադեպ կայունություն, դուռ կբացի առևտրային և գործնական համագործակցության համար, որից կշահեն Ադրբեջանն ու տարածաշրջանը: Դեսպանը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին դրդել օգտվել այդ հնարավորությունից և անելու է հնարավորը նրանց աջակցելու համար: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
