«Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, եթե Նիկոլը մնա». Աշոտյան
![]() 199 Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 20:18 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Կարեն Ամիրյանը հարցրել է. «Ի՞նչ եք կարծում, Նիկոլը եթե մնա, հերթական ընտրություններին կպարտվի՞ արդյոք ընտրություններում»։ «Սովորական պայմաններում բնական կլիներ, որ քաղաքական ուժերն իրենց մտքում ունենան հերթական քաղաքական ցիկլի հարցը, և այդ տրամաբանությունը պայմանավորեր նրանց գործունեությունը։ Սակայն Հայաստանն ապրում է աննորմալ իրականության մեջ, որտեղ երկու տարվա պլանավորման հորիզոնն անիրատեսական է։ Փաշինյանի պատճառով մենք դարձել ենք ոչ միայն անորոշ ապագայի, այլև անորոշ անցյալի երկիր, որտեղ հօգուտ իշխող ռեժիմի շահերին վերանայվում է, ռևիզիայի ենթարկվում նույնիսկ մեր նորագույն պատմությունը։ Ի՞նչ կմնա Հայաստանից 2026-ին, ի՞նչ կկատարվի այդ ընթացքում, եթե Նիկոլը մնա իշխանության, ի՞նչ նոր զիջումներ և կորուստներ կլինեն։ Ակնհայտ է, որ ամենադաժան սցենարներն ամենաիրատեսականն են։ Ինքներդ վերլուծեք և հիշեք Հայաստանը 2020-ին և 2022-ին, մտովի համեմատեք երկրի վիճակը 2022-ին 2024-ի հետ։ Ինչ վերաբերում է ընտրությունների մեխանիզմներին, ապա պարզ է, որ Նիկոլը շատ ինտենսիվ օգտագործելու է իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսը, ֆեյքերի ֆաբրիկաները։ Դրան գումարեք նաև կույր, խուլ և համր միջազգայիններին։ Նիկոլի վարչապետությամբ ցանկացած ընտրություններն անցնելու են հենց այսպիսի դեկորացիաների մեջ»,- պատասխանել է Աշոտյանը։ |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
