«Հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ». հարց` Արմեն Աշոտյանին
![]() 279 Շաբաթ, 29 հունիսի, 2024 թ., 20:48 Մարինե Սերոբյանը հարց է ուղղել անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանին. «Հայաստանը և Ադրբեջանը ինչպե՞ս կարող են ապրել խաղաղ, կա՞ նմանատիպ հնարավորություն և հնարավո՞ր է, որ արցախցիները վերադառնան Արցախ»։ «Ձեր հարցից օգտվելով՝ ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի արհեստական քարոզչական այն թեզին, որով նա հակադրում էր պայքարելն ու ապրելը։ Իր դավաճանական քաղաքականությունը «գաղափարական» հենքի վրա դնելու համար, նա չի խորշում ամենապարզունակ և աղաղակող կեղծիքներից։ Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ բակտերիայից մինչև փիղ, խատուտիկից մինչև կաղնի, ապրելու համար ստիպված են պայքարել։ Գոյության պայքարը անբաժանելի է նաև ժողովուրդների պատմությունից։ Չկա «ապրել» առանց «պայքարելու», այն էլ՝ մեր տարածաշրջանի նման տարածքում։ Այո, պայքարը չի երաշխավորում կյանք, բայց պարզապես «ապրելը» երաշխավորում է մահ։ Ուտի Նիկոլը մահվան քարոզ է անում, կոլեկտիվ զանգվածային մահվան։ Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն։ Եթե հրեաները 2000 տարի անց կարողացան վերադառնալ Ավետյաց երկիր, ինչո՞ւ դա չենք կարող անել մենք և ավելի շուտ։ Մնում է մի փոքր հարց լուծենք․ ազգովի ուզենանք դա անել ամենից շատ»: |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
