Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել. «Փաստ»
![]() 280 Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ առ ժամանակ «սարքի» չաշխատելու հետ կապված ահազանգեր ստանում էինք որոշ բաժինների հետ կապված: Եվ ահա, ՆԳՆ-ում որոշել են նոր անակնկալ մատուցել մեր քաղաքացիներին: Ինչ վերաբերում է քաղաքացիների արձագանքին, որոնք դժգոհում էին ժամերով հերթ կանգնելուց, թերթային չէ: Ի դեպ, մի առանձնահատուկ թեմա էլ Անձնագրային և վիզաների վարչությունում և նաև բաժիններում անձնագրերն ու նույնականացման քարտերը բաժինների պետերից ստանալու հերթերն են: Մի խոսքով, «հին-բարի հերթերը» նորից վերադարձել են այս ոլորտ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
