Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ուզբեկստանի նախագահը կմեկնի օկուպացված Արցախ

Ուզբեկստանի նախագահը կմեկնի օկուպացված Արցախ
161
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 11:00

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կմենկի օկուպացված Արցախի Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսի 5-6-ը քաղաքում կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթնաժողովը։

Նշվում է, որ կքննարկվեն առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության, ներդրումային-ֆինանսական, կանաչ էկոնոմիկայի, վերականգնվող էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։