Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Օրբա՞նն է զբաղեցնում Էրդողանի տեղը»․ Հակոբ Բադալյան

«Օրբա՞նն է զբաղեցնում Էրդողանի տեղը»․ Հակոբ Բադալյան
152
Ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ., 15:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հունգարիայի վարչապետ Օրբանը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցության:
Օրեր առաջ նա Կիևում էր: Ինչպես նկատեցի, այդ այցին եւ Զելենսկու հետ հանդիպմանը զուգահեռ տեղի էր ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցը Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի հետ:
Եվ ահա այժմ Մոսկվա է ժամանում Օրբանը:
Ի դեպ, այդ ֆոնին ուշադրության է արժանի Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Պեսկովի արձագանքը, որ Էրդողանը չի կարող միջնորդ լինել ուկրաինական հարցում:
Եվ ի դեպ, մի տեղեկություն ևս, որ տարածեցին այս նախօրեին լրատվամիջոցները, որ Հունգարիան հանել է իր արգելքը ԵՄ հիմնադրամից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցում:
Օրբա՞նն է զբաղեցնում Էրդողանի տեղը ԱՄՆ ու ՌԴ «միջև»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան