Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Փեզեշքիանի առաջին հարցազրույցը՝ ընտրություններում հաղթելուց հետո

Փեզեշքիանի առաջին հարցազրույցը՝ ընտրություններում հաղթելուց հետո
269
Շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ., 11:18

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան հրապարակումը․ «Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։

Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։

Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան