«Իրանը և Հայաստանը երբեք ռազմավարական գործընկեր չեն լինելու»․ Վահրամ Աթանեսյան
![]() 280 Կիրակի, 07 հուլիսի, 2024 թ., 16:48 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական «միաբջիջ» մտածողության ևս մի դրսևորում. Իրանում քաղաքականություն Գերագույն հոգևոր առաջնորդն է որոշում, նոր նախագահի ընտրությամբ ոչինչ չի փոխվելու: Այո, նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքիանի ընտրությունը Գերագույն հոգևոր առաջնորդի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության որոշման արդյունք է: Իսկ դա արդեն ինքնին խորքային փոփոխության բաց դրսևորում է: Այնպես որ, նախ չպետք է ռեանիմացնել սին երազանքը. Իրանը և Հայաստանը երբեք ռազմավարական գործընկեր չեն լինելու: Երկրոդ՝ պարզապես հրամայական է՝ գործի դնել բոլոր ուղեղային կենտրոնները, եթե Երևանում այդպիսիք կան և փորձել հասկանալ, թե Իրանը գնում է Չինաստան-Պակիստան-Թուրքիա դաշի՞նք, թե՞ Ռուսաստանի հետ Չինաստանին համոզում է, որ Նոր մետաքսի ճանապարհի «հորիզոնականի» դիմաց Կովկասով պետք է անցնի Հնդկաստանի «ուղղահայա՞ցը»: Եւ էլ ո՞ւմ է ձեռնտու, որ Հնդկաստանը Պարսից ծոցից Հայաստանի տարածքով կապվի Սև ծովի վրացական նավահանգիստների հետ: Եւ պետք չէ անտեսել նաև Փեզեշքիանի էթնիկ ծագումը: Դրանով Թեհրանը Թավրիզի անջատողականության «գոլորշին բա՞ց է թողել»։ Թե՞ կա Իրանի պարսկա-թուրքական ինքնության ֆորմալացման ծրագիր: Ի վերջո, ինչպես ասում են՝ ,,«ախաթը պարկում չես թաքցնի». թուրքախոս բնակչությունն Իրանում ազգային փոքրամասնություն չէ, պետականակիր հանրություն է՝ հազարամյա ավանդույթներով եւ քաղաքական հիշողությամբ հանդերձ: Էդ «անտերը խոսելիս» գոնե հիմա մի քիչ լրջություն պահեք, հա՞: Թե չէ աշխարհում, Վանո Սիրադեղյանի ասած՝ «ով խիար կանչի, մենք աղը վերցրած վրա ենք վազելո՞ւ»»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
