Շինուհայրի ողբերգության վարկածներից մեկն այն է, որ գուցե ալյուրը պարարտանյութի հետ է խառնվել
![]() 291 Երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ., 23:48 Ինչպես հայտնել ենք, Շինուհայրում թունավորվել են ընտանիքի բոլոր 7 անդամները, հայրը, մայրն ու 5 երեխաները. փոքրը՝ մեկ ամսական, մեծը՝ 11 տարեկան։ Նրանք ուրբաթ երեկոյան ընթրել են իրենց տանը, մի քանի ժամ անց տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։ 4 տարեկան աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել: «Մուրացան»-ի թունաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը, որ մեկնել էր Գորիս, «Ազատությանը» պատմել է՝ մահացած աղջնակն ու 9-ամյա քույրը շատ ծանր վիճակում էին՝ դեմքի, վերջույթների կապտությամբ, շնչառական անբավարարությամբ, գիտակցության խանգարմամբ ու ցնցումների մեջ։ «Գնացել եմ, բոլոր երեխաներին հետազոտել եմ, գնահատել եմ վիճակը, մայրն էր ծանր վիճակում, բայց կառավարելի վիճակ էր, ամեն դեպքում հակաթույները խորհուրդ եմ տվել, արել են, դրա վրա բարելավվել է նրանց վիճակը», - ասել է Գրիգորյանը: Մեկ ամսական նորածինն արդեն թունավորված մայրիկի կաթով էր սնվել ու հիվանդանոց է տեղափոխվել զուտ ապահովության համար։ Մասնագետները կասկածում են, որ տեղի է ունեցել քիմիական թունավորում, կոնկրետ ինչ նյութով, ինչ էկզոգեն ֆակտոր է եղել, դա արդեն համաճարականբանները և նախաքննական մարմինը կպարզի: Թունաբան Մարինե Գրիգորյանը նկատում է՝ կլինիկայում հետազոտված երեխայի արյան մեջ մեթհեմոգլոբինի շատ բարձր քանակ է եղել, որը խոսում է քիմիական նյութով, օրինակ, պարարտանյութով թունավորվելու մասին: Երշիկն էլ կարող է քիմիական նյութ պարունակել, բայց թույլատրելի չափով, նկատում է թունաբանը։ Վարկածները շատ են՝ ընտանիքում այդ օրը հաց են թխել, գուցե ալյուրը մինչև հաց դառնալը պարարտանյութի հետ է խառնվել։ Ոչ ոք հստակ չգիտի։ Մարինե Գրիգորյանը շեշտում է՝ թունավորման դեպքեր ունենում են, բայց մեթհեմոգլոբին առաջացնող նյութերից թունավորման այս դեպքը հաճախ պատահողներից չէ։ |

«Թել Ավիվի կենտրոնում հրթիռը բնակելի շենք է ավերել». #РИАНовости (լուսանկար)
7813:29
Թել Ավիվում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
17110:52
Իսրայելն Իրանի կողմից հրթիռների արձակում է արձանագրել (տեսանյութ)
15610:28
«Կոլումբիայում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի»․ #Caracol (տեսանյութ)
16410:24
«Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածել են Իրանի գազային ենթակառուցվածքներին»․ #Fars
21009:33
Թեքսասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
35809:25
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
389Երեկ, 23:24
Ուկրաինան բալիստիկ հրթիռով հարվածել է Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկ նավահանգստին
304Երեկ, 22:57
