«Ալրաղացի Լյովիկը» կշարունակի մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
![]() 177 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում: Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով: Այս որոշման հետ Լևոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա, արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լևոն Սարգսյանի պաշտպանի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լևոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով և քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 17-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում. մասնավորապես՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։ Լևոն Սարգսյանի ազգական Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական հետապնդումը, դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 5. Լևոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ»։ Ասել է թե՝ Լևոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով՝ վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու»: |

«Մեծ Բրիտանիան դարձել է հակամարտության անմիջական մասնակից»․ Կելին
10109:22
«Աբսուրդի թատրոնի խամաճիկն անգամ գիտի իր խաղի սահմանը, բայց դուք կտրվել եք»․ Արեգ Սավգուլյան
9209:12
«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան
13602:06
«Ով չի նայել, ծիծաղելու լավ առիթ է բաց թողել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22401:24
«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
21001:18
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
19901:04
«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան
26900:30
«Անամո՛թ, սա պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
21500:12
