Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Ռաշիդ Բեգլարյանին

Բաքվի դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Ռաշիդ Բեգլարյանին
242
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 13:12

Բաքվի դատարանը հրապարակել է 2023թ․ Արցախում մոլորված և գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատավճիռը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պատիժը կկրի բանտում, 10 տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։

Նշենք, որ Ռ․ Բեգլարյանը մեղադրվում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» համար։ Գործ է հարուցվել քրեական 5 հոդվածներով։