Նեպալում սողանքը 2 ավտոբուս է քշել գետը. շուրջ 70 մարդ անհետ կորած է

Նեպալում ուրբաթ գիշերը սողանքը դեպի գետն է քշել երկու ավտոբուս, որոնցում, ընդհանուր առմամբ, 66 մարդ է եղել։ Վթարի վայրում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Ավտոբուսները շարժվում էին Մադան-Աշրիտ մայրուղով՝ հորդառատ մուսոնային անձրևի ժամանակ։ Ժամը 3-ին մայրաքաղաք Կատմանդուից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Սիմալթալա շրջանում նրանք հայտնվել են սողանքի գոտում:
Հաղորդվում է, որ, ըստ նախնական տվյալների, ավտոբուսներից մեկում եղել է 24 մարդ, մյուսում՝ 42, սակայն վարորդները կարող էին ճանապարհին ավելի շատ ուղևորներ վերցնել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ուղևորների թվում եղել են Հնդկաստանի յոթ քաղաքացիներ։
Այս պահին հայտնի է, որ 3 մարդու վթարի վայրից հեռու՝ գետից դուրս են բերել տեղի բնակիչները և տեղափոխվել հիվանդանոց։
Տրիշուլի գետը, որի մեջ ընկել են ավտոբուսները, հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից։

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
2922:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
18220:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
13819:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
22117:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
12015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
10115:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10914:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
31212:36