«Հայաստանի իշխանությունը գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ է Ռուսաստանը». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հսկայական Ուկրաինան 50 մլն բնակչությամբ մտավ Ամերիկայի հովանոցի տակ՝ ընդդեմ Ռուսաստանի, ու տեսանք արդյունքը։ 2.5 տարվա ընթացքում Ռուսաստանը քանդեց այդ երկիրը՝ գրավելով դրա տարածքի հսկայական հատվածը, թեպետ ամբողջ Արևմուտքը փող ու զենք էր մատակարարում։
Ռուսաստանը քանդեց, ավերեց այդ հսկա և բարեբեր երկիրը՝ թույլ չտալով, որ Ամերիկան մտնի իր ազդեցության տարածաշրջան։
Հիմա Հայաստանի իշխանությունը, որ ռուսներին սպառնում է, թե մեզ հետ ուժի լեզվով հանկարծ չխոսեք, գոնե հասկանո՞ւմ է, թե ինչ է Ռուսաստանը։
Ինձ ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ էլ էս գրողի տարած իշխանությունն ու դրա անիծյալ աթոռներն են հետաքրքրում։ Ես մտածում եմ իմ պետականության գոյության մասին, որը Նիկոլն իր ապուշ մանկլավիկներով գլորում է դեպի անդունդ՝ հետևողականորեն թշնամանալով Ռուսաստանի հետ։
Ախր ո՞նց չեք հասկանում, որ ռուսներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին ու նույնիսկ պարսիկներին մենք ամենևին հետաքրքիր չենք, ու եթե պահը գա, ռուսական տանկերը կմտնեն Երևան, կհոշոտեն կիսավեր այս երկիրը, և հենց հայ ժողովուրդը կտուժի։ Ամերիկան էլ կստանա իր բաժինն ու կհեռանա՝ մեզ կրկին թողնելով զոհասեղանին։
Հայրենակիցներ, բավական է ռուսամետ ու ամերիկամետ խաղաք։ Հայամետ, Հայաստանամետ, Հայրենիքամետ եղեք ի վերջո»։

«Հայեր կան, որ միլիարդներով փող ունեն, բայց մեկ ա՝ մուրացկան են»․ Արթուր Դանիելյան
1216:54
«Նոր Նորքի առաջին զանգվածում ծորակից պղտոր ջուր է հոսում»․ Մարինկա Մկրտչյան
5815:18
«Բերման է ենթարկվել, այնուհետև ազատ արձակվել իշխանական բլոգերը»․ Սյուզի Բադոյան
8115:00
Բարսելոնայում ակտիվիստները վրաններ են տեղադրել (տեսանյութ)
10514:36
«ՀայաՔվե»-ն դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին
6713:30
«Սրա բառամթերքը լսեք ու պահվածքին նայեք»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
9212:00
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով
8111:30
«Չինաստանը Բաքվի համար զենքի ձեռքբերման ամենաակտիվ ուղղություններից մեկն է»․ Դավիթ Գալստյան
8611:06